Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ԱԳՆ-ում անցկացվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ ամփոփիչ նիստը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված է եղել երկու հիմնական հարց` Հայաստան-ՆԱՏՕ 2009-2010թթ. ԱԳԳԾ-ով նախատեսված նպատակների իրագործման գործընթացի արդյունքների ամփոփում եւ Լիսաբոնի գագաթաժողովի ու դրա շրջանակներում կայացած Աֆղանստանում ՄԱԱՈՒ–ին /ISAF/ ներդրում կատարող ՆԱՏՕ-ի դաշնակից եւ ոչ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքների ներկայացում:
Նիստը նախագահել է ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ում կողմից համառոտ անդրադարձ է եղել Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում ընթացիկ տարում արձանագրված առաջընթացին եւ բացթողումներին:
Հանձնաժողովի անդամները որոշ նկատառումներ են ներկայացրել իրենց պատասխանատվության ոլորտներին առնչվող ծրագրերի վերաբերյալ:





























