Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է  ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին, որի ընթացքում Բիրյուկովը շնորհակալություն  է հայտնել նախարար Մ. Վարդանյանին` գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից իր թեկնածությունը պաշտպանելու համար:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մասնակցում է ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացվող «Կովկասի եւ ԱՊՀ արեւմտյան երկրների միջազգային լոգիստիկ կենտրոններ» նախագծի աշխատանքներին:

Մասնավորապես նախանշվել են լոգիստիկ կենտրոնի տարածքին երկաթգծի եւ ավտոճանապարհի մոտեցման հանարվոր տարբերակները, ինչպես նաեւ վերջիններիս` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու եւ Երեւան շրջանցի հետ միացման հնարավորությունները: