ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Իլեանա Ռոս-Լետինեն պահանջել է թուրքական զորքը դուրս բերել Կիպրոսից:
Նա հանդիպել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանին՝ «անկաշկանդ զրուցելու Անկարայի անհանգստացնող քաղաքականության» մասին:
«Ես դեսպանին ասեցի, որ շատ մտահոգված եմ Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշմամբ: Թուրքիան պետք է լիովին աջակցի կիպրացիներին՝ խաղաղ ճանապարհով կղզին միավորելու հարցում ու անհապաղ զորքերը դուրս բերի Կիպրոսի հյուսիսային հատվածից»,-հայտարարել է նա:





























