Ազգային ժողովը պետք է որեւէ իրավաբանական փաստաթուղթ ընդունի, որը կհաստատի Գերագույն խորհրդի այն որոշումը, որով փետրվարի 27-ին Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում հայ բնակչության նկատմամբ տեղի է ունեցել փաստացի ցեղասպանության գործողություն: Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը
Նրա խոսքով՝ սա այն հարցն է, որը հայկական կողմը պետք է անընդհատ բարձրացնի տարբեր միջազգային հարթակներում: «Եթե խոհրդային տարիներին Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության եւ հայրենի վայրերից նրանց արտաքսելու քաղաքականությունը քողարկված էր վարվում, ապա 80-ական թվականներին դա բացահայտ տեղի ունեցավ, հիմա էլ է նույնը կատարվում»,- նշեց Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարի 26-28-ին կլրանա Սումգայիթում հայկական ջարդերի 30 տարին:



























