UBS բանկը պարզաբանող հաղորդագրություն է տարածել տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված, ֆինանսական կազմակերպության աշխատակիցների դրես-կոդին վերաբերող տեղեկությունների շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
UBS-ի գրությունում ընդգծվում է, որ կանոնները լրագրողների կողմից «ոչ ճշգրիտ եւ սխալ» են ներկայացվել։ Մասնավորապես, խոսքը գնում է The Daily Mail-ում եւ FT Deutschland-ում հրապարակված մի քանի հոդվածների մասին։ Երկու պարբերականներն էլ շեշտադրումն արել են ներքնազգեստին վերաբերող դրես-կոդի կետի վրա։
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, UBS-ի աշխատակցուհիներին խորհուրդ են տալիս կրել ներքնազգեստ, որը չի թափանցի հագուստի տակից։ Բլուզը պետք է լինի սպիտակ եւ չընդգծի մարմինը։
UBS-ի ներքին դրես-կոդի կանոնները զբաղեցնում են 43 էջ եւ կարգավորում են աշխատակիցների ոչ միայն արտաքին տեսքը։ Այսպես, բանկի ծառայողներին խորհորդ է տրվում սոխ կամ սխտոր չուտել, ինչպես նաեւ չօգտագործել ուժեղ հոտով օծանելիք եւ դեզոդորանտ։
UBS-ում նշել են, որ անձնակազմից պահանջում են հագնել սեւ կոստյում, սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ եւ սպիտակ կոշիկներ։
UBS-ը Շվեյցարիկայի ամենամեծ բանկն է։ Վարկային կազմակերպության եկամուտը 2009 թվականին կազմել է 2,2 մլրդ շվեյցարական ֆրանկ (շուրջ 2 մլրդ դոլար):





























