Դամասկոսում եւ քաղաքի արվարձաններում գրոհայինների կողմից բնակելի թաղամասերի վրա հրետանային եւ ականանետային հարվածների հետեւանքով 8 մարդ է զոհվել, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ՆԳՆ-ում աղբյուրին:
Նշվում է, որ զոհվածների թվում են Սիրիայի ձյուդոյի հավաքականի 2 անդամ:
Գործակալության տեղեկություններով՝ ի պատասխան ահաբեկիչների գործողությունների Սիրիայի բանակը Արեւելյան Գուտայում հարվածներ է հասցրել գրոհայինների արձակման կայանքների եւ կուտակումների վայրերի վրա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հիմա Սիրիայում գլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում:
«Կարծում եմ՝ հիմա, իհարկե, ամենագլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, եւ գոհունակությամբ նշում եմ ձեր պատրաստակամությունը աշխատելու բոլորի հետ, ովքր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում»,- ասել է Պուտինը Սոչիում Սիրիայի նախագահի հոետ հանդիպմանը:




























