Բոլիվիան ճանաչել է Պաղեստինյան հանրապետությունը 1967-ի մինչպատերազմյան սահմաններով: Երկրի նախագահ Էվո Մարալեսը Հարավային Ամերիկայի առաջնորդների հետ Բրազիլիայում հանդիպմանը՝ իր ելույթը սկսեց ճանաչելով Պաղեստինյան հանրապետության սահմանները, ինչն արժանացավ դահլիճում ներկաների ծափահարություններով:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը ողջունել է Բոլիվիայի որոշումը եւ բարձր է գնահատել Պաղեստինի եւ Բոլիվիայի ժողովուրդների միջեւ երկկողմանի հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Լատինական Ամերիկա վերջին ուղեւորության ժամանակ Աբբասը խնդրել էր ճանաչել Պաղեստինի սահմանները 1967-ի տարբերակով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Պաղեստինը նման կոչեր էր արել նաեւ Արգենտինային եւ Բրազիլիային:





























