Համաձային Wikileaks-ում հրապարակված  գաղտնի նամակագրական փատաթղթերի՝ Սուդանի նախագահ Օմար Բաշիրը կասկածվում է երկրի բյուջեից 9 մլրդ դոլար հափշտակելու մեջ: Կայքում հղում է արված Միջազգային քրեական դատարանի դատախազի խոսքերին, որ ուղղակիորեն մեղադրում է նախագահին նշյալ հանցագործության մեջ:

Սուդանի ղեկավարությունն արդեն պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը, որը հայտնվել էր բրիտանական լրատվամիջոցներում. գրում է ВВС-ն:

2010-ի հուլիսի 12-ին Միջազգային քրեական դատարանը նախագահին ձերբակալման նոր թույլտվություն է ներկայացրել՝ մեղադրելով Դարֆուրի ազգաբնակչության հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեջ: