Առնվազն 150 դատապարտյալներ փախել են մեքսիկական բանտից, որը գտնվում է ԱՄՆ հետ սահմանից ոչ հեռու: Դատապարտյալների մեծ մասը բանտարկված էր թմրավաճառության համար:

Բանտը, որից հաջողվել է զանգվածային փախուստ իրականացնել, գտնվում է Տամաուլիպաս նահանգի Նուեւո-Լարեդո քաղաքի արվարձանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի բանտարկյալներից, կորել է նաեւ բանտապետը, որին իշխանությունները կասկածում են փախուստի հանցակցության մեջ:  Քննությունը կասկածում է, որ փախստականներին օգնել են եւ այլ բանտապաններ: