Հաջորդ շաբաթվա ընթացքում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկ կարվի, գրում է թերթը: Շահգալդյանի փոխարեն մարզապետ է նշանակվելու ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանը: Թերթը հիշեցնում է, որ Մարտի 1-ին ոստիկանական օպերացիայի փաստացի ղեկավարը Սաշիկ Աֆյանն էր: «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, փոխոստիկանապետն արդեն տեղյակ է այս որոշման մասին եւ այժմ զբաղված է իրերը հավաքելով: