Ներգաղթյալների միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Տնտեսական եւ Սոցիալական խորհրդի առաջարկով: 1990թ. դեկտեմբերի 18-ին ընդունվել է բոլոր աշխատանքային ներգաղթյալների եւ նրանց ընտանիքնորի իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիան:

Այդ տոնի նպատակն է՝ ավելացնել հանրության ուշադրությունը այն մարդկանց ճակատագրի հանդեպ, որոնք հանգամանքների բերումով հեռու են տնից, առանց մտերիմների եւ հարազատների:

Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 35-րդ մարդը մոլորակում ներգաղթյալ է, որը հանգամանքների բերումով ապրում եւ աշխատում է օտար երկրում: Ներգաղթյալներ կան աշխարհի յուրաքանչյուր երկրում, ուստի Գլխավոր Ասամբլեան դեռ 1990թ. ընդգծել է մարդու իրավունքների ապահովման անհրաժեշտությունը: