Լավատեղյակ աղբյուրներ համաձայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոյսանը Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաներին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Թերթի տեղեկություններով, այդ գործընթացը սկսվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հենց հաջորդ օրը: Ավելին, ՀԱԿ-ի մի քանի անդամներ «կցվել» են կոնկրետ պաշտոնյաների (արդեն նախկին)՝ բանակցություններ վարելու եւ իշխանություններից նրանց «նեղացածությունն» օգտագործելով՝ ՀԱԿ-ին մերձեցնելու նպատակով: Խոսքը, բնականաբար, նախկին պաշտոնյաների կողմից ՀԱԿ-ին ոչ այնքան հրապարակային, որքան ստվերային աջակցություն ցուցաբերելու մասին է:
«168 ժամ». Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքագրում է «աբիժնիկների՞ն»

Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն



























