Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է փաստը, որ վարչապետը զանգահարել է Իվանովոյի մարզի բժիշկ ԻՎան Խրենովին, ով «վարչապետի հետ զրույցից» հետո կանչվել է դատախազություն:

Ինքը Խրենովը հայտարարել է. «Նա ասաց, որ մենք ձեզ բախտի քմահաճույքին չեն թողնի, մենք գիտենք իրավիճակը, մի վհատվեք», հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.amը, ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ընթացքում Իվանովոյից բժիշկ-սրտաբանը Վլադիմիր Պուտինին պատմել է մի ցուցադրական արարքի մասին, որը տեղի է ունեցել վարչապետի՝ տեղի հիվանդանոց այցերից մեկի ժամանակ: Նրա խոսքով, այդ ժամանակ, Պուտինի այցից առաջ իրենք բուժսարքավորումներ էին ստացել, որոնք էլ ցուցադրվել են վարչապետին:

Բժիշկներին եւ բուժքույրերին ստիպել են հայտարարել, որ իրենք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան իրականում կա: Նաեւ  այցից առաջ բոլոր հիվանդները սենյակներից դուրս են հանվել, իսկ նրանց փոխարեն որպես «հիվանդներ» անկողիններում պառկել են բուժաշխատողները: