Հայաստանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն արժանացել է Ռուսաստանի Դաշնության «Святой Георгий Победоносец» շքանշանի:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, բարձր պարգեւը հավաստումն է այն իրողության, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող ընդգրկուն բարեփոխումներն ըստ արժանվույն են գնահատվում նաեւ մեր գործընկերների կողմից եւ իրավացիորեն դիտվում են որպես փոխգործակցության հետագա զարգացման ու խորացման, որակական նոր առաջընթացի կարեւոր գրավական:




























