Բելառուսի նախագահական ընտրություններին Հայաստանից որպես դիտորդներ մասնակցում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ԱՊՀ դիտորդների խմբի կազմում, եւ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ ԵԱՀԿ դիտորդների խմբի կազմում:
Նշենք, որ Բելառուսում այսօր վաղաժամ ընտրությունների վերջին օրն է: Երեք օրում, ԿԸՀ տվյալներով, քվեարկել են ընտրողների 12 տոկոսը:
Ինչպես ավելի ավղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ բելառուսական օրենսդրության, հանրապետությունում, ի տարբերություն այլ երկրների, լռության օր չկա, երբ ընտրությունների նախօրեին արգելվում է քարոզչությունը:
Այս ընտրությունների հատկանշական գիծն այն է, որ դրան մասնակցում են աննախադեպ թվով թեկնածուներ՝ 10-ը: Նրանց թվում նաեւ Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով իշխանության ղեկին է արդեն 16 տարի:




























