Նիգերիան դադարեցրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի դատական հետապնդումը։
Դեկտմբերի 14-ին պարզ է դարձել, որ Նիգերիայի պաշոնատար անձինք Halliburton նավթային ընկերության հետ պայմանավորվել են փակել նիգերիացի չինովնիկներին կաշառք տալու գործը։
Կաշառքները տրվել են երկրում գազի վերամշակման գործարան կառուցելու իրավունք ստանալու դիմաց։ Halliburton-ում պարտավորվել են դրա համար վճարել 250 մլն դոլար։
Դիկ Չեյնին 1995-2000 թվականներին եղել է Halliburton գլխավոր տնօրենը, եւ Նիգերիայի իշխանություները կարծում էին, որ նա տեղյակ է եղել 1990-ականներին կառուցվող գործարանի շուրջ խարդախություններին։ Կաշառքի ընդհանու թիվն այն ժամանակ կազմել է 180 մլն դոլար։





























