«Ազգային-ժողովրդավարական դաշինք» կազմակերպությունը մտադիր է այսօր՝  դեկտեմբերի 18-ին, «Օստանկինո» հեռուստակենտրոնի մոտ անցկացնել ցույց՝ պահանջելու համար Մանեժնայա հրապարահի իրադարձությունների «օբյեկտիվ» լուսաբանում:

Կազմակերպիչները կատարվածի պատասխանատվությունը փոխանցում են իշխանություններին:  Նրանք իրենց կողմնակիցներին նաեւ զգուշացրել են հնարավոր ձերբակալությունների մասին՝ չնայած որ ցույցը իշխանությունների հետ համաձայնեցված է եղել. փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մոսկվայի Սիմոնովյան դատարանը դեկտեմբերի 17-ին ձերբակալության թույլատրություն է տվել անկարգությունների ենթադրյալ կազմակերպիչ Իլիա Կուբրակովի համար:

Հանաձայն քրեական գործի նյութերի՝ Կուբրակովը մեղադրվում է ՌԴ-ի քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ կետով՝ խուլիգանություն, 105 հոդվածի 2-դ կետով՝ սպանություն, 116-ի 2-ով՝ անկարգությունների հրահրում: Վերջինիս սպառնում է ցմահ ազատազրկում:

Նշենք, որ ազգայնականների զանգվածային ինքնաբուխ անկարգությունները մինչ օրս չեն դադարեցվել, իսկ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս Մոսկվայի փողոցներ առայժմ դուրս չգալ: