Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հանձնարարել է Շրջակա միջավայրի պահպանման եւ բնական պաշարների նախարարությունում վերակազմավորում իրականացնել:

Նա դեկտեմբերի 17-ի կառավարության նիստում մեկնաբանել է Անտառային գործակալության ղեկավար Պապունա Խափչիձեի՝ կաշառակերության ու ֆինանսական զեղծարարություն անելու մեղադրանքով ձերբակալությունը:

«Համակարգում, որտեղ աշխատում է 300 մարդ, ձերբակալվել է 110-ը: Նշանակում է նախարարության աշխատակիցների մեկ երրորդը հանցագործներ են: Այդ նախարարությունում պետք է վերափոխվի ամեն ինչ, գործառույթներն էլ պետք է լինեն վերահասցեավորված: Բնականաբար, շատերը ստիպված կլինեն հեռանալ»,- ասել է Սահակաշվիլին: