Արգենտինայի նավատորմի ռազմածովային ուժերը մտահոգված են, որ անհետ կորած «Սան Խուան» սուզանավի թթվածնի պաշարները ամենայն հավանականությմաբ վերջանում են, հաղորդել է գերատեսչության մամուլի քարտուղար Էնրիկե Բալբին:
«Արդեն ծայրահեղ իրավիճակ է, քանի որ առանց թթվածնի պաշարների համալրման վեցերորդ օրն է այսօր: Մենք աստիճանաբար մոտենում ենք ծայրահեղ շեմին»,- ասել է Բալբին, հաղորդում է BBC-ն
Սուզանավի անհետացման մասին առաջին հաղորդումները ստացվել են նոյեմբերի 17-ին:
Ըստ լատինամերիկյան Telesur հեռուստաալիքի՝ չորեքշաբթի որոնողական խումբը Ատլանտյան օվկիանոսում վտանգի ազդանշան է արձանագրել, որը հավանաբար անհետացած սուզանավից է եկել:
«Սան Խուան» -ի անձնակազմը բաղկացած է 44 հոգուց` Պեդրո Մարտին Ֆերնանդեսի հրամանատարությամբ:


























