Մոսկվայում ազգային հողի վրա նորբախումներ են սպասվում։ Ինտերնետում հայտնվել են ինչպես արտոնված, այնպես էլ չարտոնված ակցիաների մասին հաղորդագրություններ: Ակցիաներից մեկը նախատեսված է Օստանկինոյի հեռուստակենտրոնի մոտ։ Երիտասարդների հավաքներ կարող են լինել նաեւ մետրոյի «Պրոֆսոյուզնայա» կայարանի մերձակայքում, հայտնում է NEWSru.com-ը։
Պատասխան ակցիաներ են կազմակերպում նաեւ կովկասցիները։ «Վկոնտակտե» սոցիալական ցանցի միջոցով նրանք պայմանավորվել են հանդիպել Մանեժնի հրապարակում։ Բացի այդ, նախօրեին հայտարարվել էր, որ կովկասցի երիտասարդները, հնարավոր է, կրկին հավաքվեն Կիեւյան կայարանի մոտ։
Ինչպես հայտնում է «Պոլիտ.ru»-ն, դեկտեմբերի 15-ին Մոսկվայում ձերբակալվել է երիտասարդի վրա հարձակվելու եւ սպանելու, ինչպես նաեւ մետրոյի «Պարկ կուլտուրի» կայարանի մոտ խուլիգանություն կատարելու մեջ կասկածվող եւս երեք մարդ։ Նախաքննության տվյալներով, կասկածյալներն առանց պատճառի հարձակվել եւ ծեծել են «Սպարտակի» երկրպագուին։ «Ընդ որում հարձակվողներիից մեկը գազային ատրճանակից կրակել է երկրպագուի գլխին»,- նշել է ակումբի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
Պետական համալսարանի ուսանողներ Ահմեդովը եւ Հաբիբովը Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ են, ավելի վաղ հայտնել էին համալսարանից։





























