Հայաստանում առաջին անգամ է անցկացվում Գինու միջազգային համաժողով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում անցկացվող «Գինու համաշխարհային միտումները եւ լավագույն փորձը. հետեւություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով միջազգային եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նշեց, որ սա Հայաստանի համար վատ միջոց չէ այս ոլորտում իր դիրքորոշումը հրապարակելու եւ երկրի համար դրա կարեւորությունը ցույց տալու համար: «Մենք համոզված ենք, որ մեր գինեգործների համար սա լավ հարթակ կդառնա, որտեղ նրանք կարող են քննարկել հետագա զարգացման հարցերը, ծանոթանալ միջազգային փորձին, իսկ հյուրերին հաճելի կլինի ծանոթանալ Հայաստանի հետ, որտեղ գինի են արտադրում արդեն 6 հազար տարի, ինչպես նաեւ նրա մշակույթին»,- հավելեց Առաքելյանը: