Դեկտեմբերի 17-ին Լոնդոնում Իրանի հյուպատոսարանը կասկածելի փաթեթ է ստացել: Պայթուցիկ վնասազերծող մասնագետների կողմից փաթեթը հյուպատոսարանից դուրս է բերվել, հայտնում է Press TV-ն:

Մասնագետները փորձել են վնասազերծել պայթուցիկը, սակայն, ականատեսների խոսքով, մի քանի ժամ անց հյուպատոսարանի մասնաշենքի հարեւանությամբ փաթեթը պայթել է:

Տեղեկատվության համաձայն՝ պայթյունի արդյունքում տուժածներ չկան: