Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը դեկտեմբերի 17-ի հայտնել է, որ Ֆիդել Կաստրոն մտադիր չէ վերադառնալ իշխանության: Չավեսը, որ բարեկամական հարաբերությունների մեջ է Կուբայի ղեկավարության հետ, նշել է, որ «պետության ղեկավար այլեւս չի լինելու», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Կաստրոն իր իր որոշումը մեկնաբանել է 2006-ին վիրահատվելուց հետո առողջական խնդիրներով: «Ես չեմ վերադառնա Կուբայի նախագահի պաշտոնին»,- Չավեսը մեջբերել է կուբայական հեղափոխության 84-ամյա առաջնորդի խոսքերը:





























