«Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայից դուրս գալ չի պատրաստվում: Այս մասին NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերվում է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, որ Ծառուկյանը հետ է կանչելու կուսակցական նախարարներին, նա նշեց որ «Բարգավաճ Հայաստանը» այդպիսի մտադրություն չունի:

«Մենք մեր նախարարների աշխատանքից գոհ ենք. մանավանդ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանից՝ չնայած այն բանին, որ հենց նրա անունն է որպես հետ կանչվեղ շրջանառվում»,- հայտնել է Գագիկ Ծառուկյանը: