Ադրբեջանի մաքսայինները ձերբակալել են մի անձի, ով մաքսանենգ ճանապարհով զբաղվել է բջջայինների Իրանից եւ Թուրքիայից երկիր ներկրմամբ:
Նախիջեւան-Բաքու ավիաուղով ժամանած ինքնաթիռի բեռնաթափման ժամանակ, որը պատկանել է Ադրբեջանի քաղաքացի Սադիգով Պարվին Աղասավօղլուին, առգրավվել է «Samsung GT-C5212» տեսակի 28 բջջային հեռախոս, եւ նույնքան էլ՝ «Samsung-S5230»:
Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն:




























