«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով իշխանությունների հետ հակասությունների պատճառով չմասնակցեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, որդու՝ Դավիթ Սեդրակյանի միջոցով հարթել է հարաբերությունները վերջիններիս հետ։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մհեր Սեդրակյանը նեղ շրջապատում հավաստիացրել է, որ որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կսպասի ու 2022-ին ՀՀԿ-ից կմասնակցի խորհրդարանական ընտրություններին:

Մինչ այդ, կորցրած դիրքերը վերականգնելու եւ ամրացնելու աշխատանքներով կզբաղվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում