Ռուսաստանում մուֆտիների խորհրդի ղեկավարը երկրի իշխանություններին մեղադրել է իսլամը ոտնահարելու մեջ: Բացի այդ՝ Ռավիլ Գայնուտդինը լսարանին ապշեցրել է իր այն հայտարարությամբ, որ Ռուսաստանի բնիկ բնակչությունը չի աշխատում եւ օրինակ է բերել չխմող ու աշխատասեր միգրանտներին:

«Նորից պատրաստված «գրպանային» մուֆտիները՝ դեմ լինելով մահմեդականների գործունեությանը, կդառնան աղաղակող տիկնիկներ: Պետության համար աշխատող այս խամաճիկները, ինչպիսիք են իսլամաֆոբ Գրիշինը, անկասկած կջանան ոտնահարել իսլամը Ռուսաստանում: Հատկապես հասկանալով, որ իսլամը այստեղ հզոր գործոն է՝ շեշտադրելով այն, որ Ռուսաստանում փորձում են կանգնեցնել իսլամի աճը»,- մեջբերում է Գայնուտդինի խոսքերը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Խոսելով Մոսկվայի վերջին անկարգությունների մասին՝ Գեյնուտդինը հայտնել է, որ մայրաքաղաքում, որտեղ ապրում են 2 մլն-ից ավելի մահմեդական, իշխանությունները վարում են հակամահմեդական  քաղաքականություն: