Երեւանում, նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:15-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Jaguar մակնիշի 24 OO 077 համարանիշի, Opel մակնիշի 35 GS 538 համարանիշի եւ Nissan March մակնիշի 55 AA 151 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդին եւ ուղեւորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։