Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել են 2-ը։

Բացահայտվել է խարդախության 8, գողության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: