Մոսկվայի անկարգությունները հրահրվել են ռուսական իշխանությունների ակտիվ քարոզչությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ մեկնաբանելով Մոսկվայում ազգային հողի վրա տեղի ունեցած բախումները։

«Ամեն օր լսում ենք «Ռուսաստանը ոտքի է կանգնում...» «Հզոր Ռուսաստան» եւ նման այլ արտահայտություններ, որոնք նպատակ ունեն գրգռել ռուսական ազգային եւ հայրենասիրական զգացմունքները։ Արդյունքում ռուս երիտասարդությունը վերցնում է դանակները եւ մահակները»,- նշեց Ցինցաձեն։

«Այս ամենը կարողացավ օգտագործել Պուտինը։ Նա հստակ հասկացրեց, որ Ռուսաստանում ժողովրդավարությունը պատրանք է, եւ երկիրը շարժվում է դեպի ուժային իշխանության ստեղծումը»,- ընդգծեց նա։

Հարցին, թե նրա կարծիքով հավանակա՞ն է, որ ապագայում ռուսաստանյան իշխանությունները արհեստական անկարգությունների հրահրումը օգտագործեն որպես գործիք, քաղաքագետն ասաց՝ դժվար թե։ «Պուտինը հիմար չէ, նա չի չարաշահի իրավիճակը»,- ասել է քաղաքագետը։