Երեւանում այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 19։20-ի սահմանում 21-ամյա Արման Մուրադյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում՝ «Երեւան Սիթի»-ի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը՝ 72-ամյա Գայանե Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ BMW-ի վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։