«Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ պետք է առանձին բանակցություններ ընթանան՝ տրանսպորտի պահպանման, մշակույթի վերականգնման եւ մի շարք այլ խնդիրների մասին»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Պետրոսյանը։
Պատգամավորի խոսքերով այս արձանագրությունները պետք է ընդունել, եւ երկու երկրների միջեւ լավ հարաբերություններ հաստատել։
Իսկ, ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա, նրա հավաստմամբ, այս հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունենալու հետո։
«Խոսքը հիմա վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միմիայն դիվանագիտական եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, իսկ Ղարաբաղի հարցը ԱԺ-ում քննարկվելու է, եւ մենք առաջարկելու ենք մտցնել մեզ համար ձեռնտու տարբերակները»,-ասաց նա։



















