JP Morgan Chase ամերիկյան ֆինանսական հոլդինգը «Բրեքզիթի» առաջիկա գործընթացի պատճառով կհրաժարվի Լոնդոնում գրասենյակային տարածքների վարձակալությունից։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Գործակալության տեղեկություններով՝ հոլդինգը պլանավորում է իր գրասենյակները տեղափոխել Մայնի Ֆրանկֆուրտ։ ԱՄՆ ներդրումային բանկը վարձակալել է Taunusturm կոչվող տարածքը՝ նախատեսված 200 մարդու համար։ Միեւնույն ժամանակ աշխատակիցները կարող են տեղավորվել 40-հարկանի երկնաքերում, որտեղ գտնվում է բանկի մասնաճյուղը, հայտնել են գործակալության աղբյուրները։
JP Morgan Chase–ն ուզում է նոր մասնաճյուղեր բացել ոչ միայն Մայնի Ֆրանկֆուրտում, այլ նաեւ Դուբլինում եւ Լյուքսեմբուրգում։




























