Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցավակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ս-2 ռազմա–տրանսպորտային օդանավի վթարի հետեւանքով երեք ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ եւ հաստատել է երկկողմ ռազմական դաշինքը ամրապնդելու մտադրությունը, ասված է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Մենք վճռական ենք տրամադրված ամրապնդել Ճապոնիայի եւ ԱՄՆ–ի միջեւ դաշնակցական կապերը եւ դրա հետ մեկտեղ համագործակցել՝ հանուն խաղաղության եւ անվտանգության»,– ասված է Աբեի ուղերձում։