Երեւանում ընթանում է մեկօրյա համաժողով կոռուպցիային հակազդելու՝ «Կոռուպցիայի կանխումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը. Հայաստանի կողմից ԵԽ երկրների խմբի (GRECO) կոռուպցիայի դեմ պայքարի հրահանգների կատարումը» թեմայով:

Համաժողովը «Հայաստանի դատական համակարգում իրավական բարեփոխումներին աջակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպել են ԵԽ-ն, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը: Ծրագրի այս մասը ֆինանսավորում են ԵՄ-ն եւ ԵԽ-ն: 

Համաժողովի շրջանակում կքննարկվեն Հայաստանի իշխանությունների հակակոռուպցիոն քաղաքականությունը, երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը, այն ոլորտները, որտեղ կոռուպցիոն ռիսկերն ավելի մեծ են, կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային խնդիրներն ու առաջարկությունները: