Հայաստանում մշակում են դատաիրավական համակարգում բարեփոխումների 5-ամյա ռազմավարություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության  նախարար Դավիթ Հարությունյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչ կփոխվի Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումից հետո, նախարարն ասաց, որ իրավական ոլօորտում ծրագրերը կմշակվեն եվրոպական արժեքներից համապատասխան, եւ այդ պատճառով այդ առումով կարելի է միայն հարաբերությունների որոշակի մերձեցում ակնկալել։ «Մեր ծրագրերի մասով կհայտնենք մոտ ապագայում։ Մշակվում է դատաիրավական համակարգում բարեփոխումների 5-ամյա ռազմավարություն, թե ինչ իրավիճակ, ինչ ցուցանիշներ ենք մենք մտադիր ապահովել կամ ինչ առաջնայնություններ սահմանել»,– ասել է նախարարը։