2017 թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետը երկարացվել է մինչեւ դեկտեմբերի 10-ը: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը զեկուցել է, որ գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային եւ վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչեւ ժամը 19.00-ը։
Վահե Նիկոյանն առաջարկել է նաեւ գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանել դեկտեմբերի 10-ը: Հանձնարարվել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ սպասարկումը:




























