Բոլոր խոստումները, որոնք տալիս էին նախքան ԵՏՄ–ին անդամակցելը, գործնականում չեն կատարվել։ Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ հիմա հասկանալի չէ, թե ինչպես է Հայաստանըտ ԵՏՄ–ի հետ ցամաքային կապ պահպանում։ «Այդ ճանապարհներն անհետացել են, իսկ ոչ մի նոր բան չի առաջարկվել։ Գլխավոր հիմնական ներդրումը ճանապարհային կապի առկայությունն է»,– ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ Հայաստանում փաստացի նման ճանապարհներ չկան։