Անընդունելի է  Լեոնիդ Ազգայլդյանի անունով Երեւանի չորրորդային նշանակության փողոց անվանակոչելը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը։

Նրա փոխանցմամբ, երբ իրենք  կազմակերպում էին Լենիգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկը Երեւանի քաղաքապետարան ներկայացնելու ստորագրահավաք, համոզված էին, որ չի կարող  նույնիսկ որեւէ երկրորդային փողոց նրա անունով անվանակոչվել։

«Իհարկե, սա այն հարցը չէ, որ ժողովրդին փողոց դուրս բերենք, առճակատման գնանք։ Սակայն, այս պարագայում  նախընտրում ենք, որ մերժվի Վերին Անտառային փողոցի մի հատվածն Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու նախագիծը։ Պետք է նշել նար, որ այդ գուցե նույնիսկ փողոց էլ չէ, այլ նրբանցք»,-հայտարարեց նա։ 

Տիգրան Մարտիրոսյանի կարծիքով, ընդունելի կլինի նաեւ դպրոցի անվանակոչումը նրա անունով։ «Իսկ եթե դա էլ չլինի, իրենք ստիպված են սպասել Ազգալդյանի արժեքը գնահատող իշխանությունների»,-շեշտեց նա։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հանդես է եկել կոմունիստների, բոլշեւիկների անունները կրող Երեւանի փողոցներն ազգային հերոսների անուններով անվանափոխելու առաջարկությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։

Սակայն «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները դեմ էին քվեարկել դրան եւ նախաձեռնությունը ստացել էր հանձնաժողովի բացասական եզրակացությունը, փոխարենը առաջարկելով Վերին Անտառային փողոցի մի հատվածն Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչել:  Այս անգամ ծավալված քննարկման արդյունքում նոր նախագիծը ստացավ դրական եզրակացություն: «Ելք» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում մեծանուն հերոսի անունով նման  ոչ նշանակալի փողոցն անվանակոչելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  նոյեմբերի 21-ին տեղի էր ունեցել  Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված քայլերթ Ազատության հրապարակում։ Նախաձեռնող խումբը քայլերթի վերաբերյալ տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Նախորդ տարի աշնանը հասարակական պահանջ առաջ եկավ, քաղաքի մեծ փողոցներից մեկը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին: