Այս կամ այն երկրի որեւէ կառույցում լինելը պայմանավորված է իր պետական եւ ազգային շահերով: Այս մասին նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար անվտանգության տեսակետից ամենակարեւոր խնդիրը ղարաբաղյան հարցն է: «Այն բոլոր համաձայնագրերը, որոնք մենք Ռուսաստանի հետ ստորագրել ենք, թույլ են տալիս նրանից զգալի քանակությամբ սպառազինություն ձեռք բերել ավելի ցածր գներով»,- նշեց Նիկոյանը՝ հավելելով, որ Հայաստանը հնարավորություն ունի նաեւ զենք գնել ուղղակիորեն արտադրող գործարանից:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը պարբերաբար բարձրացնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ փորձելով այն ամեն կերպ պահել երկրի քաղաքական օրակարգում:




























