Հայտարարությունները, թե Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, ոչ մի քննադատության չի դիմանում: Այս մասին  նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Նրա խոսքով՝ միանգամայն հասկանալի է, որ դրանք կփչանան: «Մենք ինչ կպատասխանենք մեր հայրենակիցներին, եթե գազի գներն աճեն 10-15 տոկոսով: Հիմա Հայաստանը տարեկան տնտեսում է 200 մլն դոլար»,- նշեց բաբուխանյանը:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը պարբերաբար բարձրացնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ փորձելով այն ամեն կերպ պահել երկրի քաղաքական օրակարգում: