Ամերիկացի զբոսաշրջիկին Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում տուգանել են 2,7 հազար դոլարի չափով եւ երկրից արտաքսում են անվտանգության ստուգումների ժամանակ տեսանկարահանելու համար, հաղորդում է The National պարբերականը:

59-ամյա Ջոզեֆ Լին շրջագայում էր իր որդու հետ: Հայր եւ որդի Բանգկոկից թռչելիս են եղել Դուբայի տարանցիկ թռիչքով: Հիմնական ստուգումից հետո Լիին խնդրել են հավելյալ ստուգում անցնել:

Տղամարդուն բռնել են այն բանի համար, որ նա ստուգման ժամանակ բջջային հեռախոսով նկարահանել է: Տուգանքը մուծելուց հետո ամերիկացին կարտաքսվի:

Ձերբակալվածի որդին՝ Ջոնաթանը, հավաստիացնում է, որ իր հայրը «տեսագրել է օդանավակայանի աշխատակիցների կողմից անհարկի եւ կոպիտ վերաբերմունքը»:

ԱՄԷ-ում արգելված է ռազմական եւ ռազմավարական նշանակության վայրերում տեսանկարահանելը: