Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Մյանմարի ֆինանսական մայրաքաղաք  Յանգոն, փոխանցում է Newsru.com-ը:

Հիմնականում բուդդայական երկրի բոլոր ծայրերից  հազարավոր ուխտավորներ հավաքվել են, որպեսզի ողջունեն պոնտիֆիկոսին, որի այցը դիտորդների կարծիքով հղի է լուրջ դիվանագիտական վտանգներով:

Ռոհիջա մուսուլմանները հուսով են, որ Ֆրանցիսկոս Պապը նախկինի պես իրենց օգտին հանդես կգա: Միեւնույն ժամանակ, տեղի կաթոլիկ եկեղեցին հրապարակայնորեն հորդորել է Պապին՝ խուսափել «ռոհինջա» եզրույթն օգտագործելուց, քանի որ այդ էթնիկ փոքրամասնությունը երկրում պաշտոնապես ճանաչված չէ: