Հայաստանը եվրասիական մշակութային տարածքի մասն է: Այս մասին նոյեմբերի 27-ին՝ ԱԺ-ում «Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր հարեւանները եվրասիական քաղաքակրթական տարածքի մասն են, եւ Հայաստանն այս իմաստով բացառություն չէ: «Մենք այն տարածքի մասն ենք, որն ինչ-որ ժամանակ Ռուսական կայսրությունն է եղել, իսկ հետագայում արդեն ԽՍՀՄ-ն»,- հիշեցրեց Սաֆարյանը՝ հավելելով, որ միայն գերտերությունների եւ հատկապես Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի տարածաշրջանում անվտանգության ապահովումը:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը պարբերաբար բարձրացնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը՝ փորձելով այն ամեն կերպ պահել երկրի քաղաքական օրակարգում:




























