Ողջունելով Զիմբաբվեում իշխանության «անարյուն» փոփոխությունը՝ ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները միջազգային հանրությանը կոչ են արել այս երկրի դեմ պատժամիջոցները վերացնել:

 «Ռոբերտ Մուգաբեի հրաժարականը նոր դարաշրջանի սկիզբ է դրել, որտեղ ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը առաջատար պետք է լինեն», - ասվում է ՄԱԿ ժողովրդավարական եւ արդար  միջազգային կարգի խթանման փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի եւ միակողմանի պատժամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ ՄԱԿ հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրիիի ներկայացրած հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանները շեշտել են, որ դարասկզբին կիրառված պատժամիջոցները հանգեցրել են սովորական մարդկանց տառապանքին, այլ ոչ թե քաղաքական փոփոխություններին: