ԱՄՆ-ը պատրաստվում է կրճատել ռազմական աջակցությունը Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող ուժերին, դա նշանակում է, որ Վաշինգթոնը դադարեցնում է այդ ուժերին հատկացվող օգնությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով, ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքների կրճատման հետ մեկտեղ «ԱՄՆ-ը ի զորու է դադարեցնել որոշակի խմբերին աջակցությունը, բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ դադարեցնում են նրանց հատկացվող աջակցությունը»,- նշել է Սանդերսը։
Ավելի վաղ Անկարան հայտնել էր, թե ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը հավաստիացրել է Ռեջեփ Էրդողանին, որ Վաշինգթոնը կդադարեցնի քրդերի զինումը։ Սպիտակ տունը իր հերթին նշել էր, թե «Թրամփը Էրդողանին տեղեկացրել է Սիրիայում գործընկերներին ռազմական աջակցությունը վերանայելու մասին»։




























