Բարձրաստիճան չինացի պաշտոնյան՝ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի անդամ գեներալ–գնդապետ Չժան Յանը, ինքնասպան է եղել, հայտնում է Vesti.ru–ն։

Ավելի վաղ նրա դեմ կոռուպցիոն գործի շրջանակում ստուգումներ էին սկսվել։

Պարզվել է, որ գեներալ Չժան Յանը սերտ կապեր է ունեցել Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի 2 նախկին նախագահների կոռուպցիոն սխեմաների հետ։ Խորհրդի նախկին նախագահներ Գո Բոսյունը ցմահ ազատազրկման էր դատապրտվել կաշառակերության եւ պաշտոնական լիազորությունների չարաշահման համար, իսկ Սյույ Ցայհոուն ինքնասպան էր եղել հետաքննության ընթացքում։