ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
ԱԺ-ից NEWS.ma-ին հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել երկկողմ կապերի հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:




























