ԵՄ–ի հետ գործակցության մասին շրջանակային համաձայնագիրն ու ասոցացման համաձայնագիրը երկու միանգամայն տարբեր փաստաթղթեր են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Փորձագետի խոսքով՝ այն բարեփոխումները, որոնք Հայաստանում կիրականացվեն ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո, բավականին դրական կլինեն. «Օրինակ՝ ներդրումային պայմանների բարելավում, նոր աշխատատեղերի ստեղծում, անվտանգություն էներգետիկայի ոլորտում, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն, տնտեսական մրցակցության ամրապնդում եւ այլն», - հստակեցրել է փորձագետը: Պապյանը նաեւ նշել է, որ այն ֆինանսական օգնությունը, որը նախատեսվում էր ասոցացման համաձայնագրով, Երեւանին չի տրամադրվի:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























