ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կինը «հրաշալի եւ շատ աշխատասեր առաջին տիկին է», որը շատ է սիրում այն, ինչ անում է:

Թրամփը նշել է, որ կինը միշտ կարծել է, որ եթե նա առաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, ապա կհաղթի.

 «Նա միշտ ասել է՝ «ոչ մի կասկած չկա,  նա կհաղթի»: Ես էլ այդպես էի զգում», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ դրանով հերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Մելանյան չի ցանկացել առաջին տիկին դառնալ եւ չի հավատացել ամուսնու հաղթանակին: